Բաժիններ՝

ԱՄՆ-ն Իսրայելին կհատկացնի նոր տիպի 3000 «խելացի» ռումբ

Թուրքական Dünya Bülteni լրատվական կենտրոնի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ն Իսրայելին կհատկացնի նոր տիպի 3000 «խելացի» ռումբ, որոնք ռմբակոծման ժամանակ ուղղորդվում են GPS համակարգով: Հաղորդվում է, որ դրանք նման են այն ռումբերին, որոնց Իսրայելը կիրառել է Գազայի հատվածում՝ թունելների ոչնչացման համար:

Իսրայելին նոր տիպի «խելացի» ռումբերը մատակարելու է ամերիկյան Boeing ընկերությունը, որը շահել է համապատասխան մրցույթը: Գործարքը գնահատվում է 82 միլիոն դոլար: Այդ գումարը վճարվելու է ամերիկյան ամենամյա ռազմական օգնությունից:

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա օգոստոսի կեսերին իսրայելական Haaretz թերթը գրեց, որ ԱՄՆ-ը 1962 թվականից ավելի քան 100 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է հատկացրել Իսրայելին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս