«Ղարաբաղ Տելեկոմը» նոր սակագին է առաջարկում «ԱրմենՏել»-ի ցանցում

2015 թվականի հունվարի 1-ից «Ղարաբաղ Տելեկոմ»-ի բաժանորդները գտնվելով Հայաստանի Հանրապետության տարածքում և միանալով «ԱրմենՏել»-ի ցանցին (Beeline ապրանքանիշ), կարող են կատարել զանգեր 45 դրամ/րոպե սակագնով (ներառյալ ԱԱՀ):

Այս մասին «Արցախպրես»-ին տեղեկացրին «Ղարաբաղ Տելեկոմ» ՓԲԸ մամլո ծառայությունից՝ հավելելով, որ 2012 թվականի հոկտեմբեր ամսից ընկերության բաժանորդներն օգտվում են նմանատիպ իջեցված սակագներից՝ գրանցվելով ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցում:

«Ղարաբաղ Տելեկոմը» հեռահաղորդակցության շուկայում գործում է 2002 թ. փետրվարից: Այս 12 տարիների ընթացքում ընկերությանը հաջողվել է հանրապետության տարածքի 95 տոկոսը ապահովել բջջային հեռախոսակապով:

«Ղարաբաղ Տելեկոմը» տրամադրում է բջջային, թվային ֆիքսված և անլար ֆիքսված հեռախոսակապ, ինտերնետ ծառայություն ADSL մոդեմի, օպտիկա-մանրաթելային կապի և անլար ինտերնետ ծառայության (Wi-Fi) միջոցով, ինչպես նաև շարժական ինտերնետ ծառայություն 3G տեխնոլոգիայի միջոցով:

Տեսանյութեր

Լրահոս