Մոսկվայի ու Սուխումի միջև համաձայնագրի ստորագրումն անխուսափելի էր. Ալասանիա

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Ալասանիան կարծում է, որ Մոսկվայի ու Սուխումի միջև համաձայնագրի ստորագրումը, որը նախատեսում է համատեղ զորքերի ստեղծում, հանդիսացել է Ռուսաստանի պլանի մի մասը և անհնար է եղել դրանից խուսափելը.

«Որևէ մեկը չէր կարող կանգնեցնել դա, քանի որ դա Ռուսաստանի էլ ավելի մեծ պլանի մասնիկն է: Այդ պլանը կապված չէ միայն Վրաստանի հետ: Դրա արտացոլանքը 2008 թվականի օգոստոսն էր, հետո այն շարունակվեց Ուկրաինայում՝ Ղրիմի բռնազավթմամբ ու օկուպացմամբ»:

Ալասանիան հայտարարել է, որ Ռուսաստանի գործողություններին հակազդելու համար Վրաստանի միակ հնարավորությունն արտաքին քաղաքական կուրսի շարունակումն է, որը նախատեսում է մինչև վերջ կատարել ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրն ու ՆԱՏՕ-ի որոշումները:

Տեսանյութեր

Լրահոս