Բաժիններ՝

Սեյրան Օհանյան. Խոցված ուղղաթիռի փաստով քրեական գործ է հարուցվել. «Ազատություն»

Խոցված ուղղաթիռի անձնակազմի դիերը վերադարձնելով՝ Մի-24-ի գործը դեռ ավարտված չէ. կա երեք զոհ, Պաշտպանության նախարարությունը միայն ծառայողական քննությամբ չի սահմանափակվի, «Ազատությանն» ասաց նախարար Սեյրան Օհանյանը։

«Ծառայողական քննություն, միաժամանակ դրան զուգահեռ նաև քրեական գործ է հարուցված, որովհետև յուրաքանչյուր այդպիսի դեպք, որը բերում է մարդկանց կյանքերի կորստի, երկկողմանի՝ և՛ հրամանատարների, և՛ իրավապահ մարմինների կողմից համապատասխան աշխատանք են իրականացնում։ Աշխատանքի արդյունքում արդեն իսկ երկու կողմերի մասնագետներն իրենց գնահատականը կտան, և համապատասխան ելքը կգտնվի», – ասաց պաշտպանության նախարարը։

«Ազատության» հարցին՝ թե ինչ նոր փաստեր ջրի երես դուրս կգան զինվորականների ու իրավապահների համատեղ քննության արդյունքում, և հնարավո՞ր է արդյոք, որ քրեական պատասխանատվության ենթարկվեն հրամանատարական կազմի անդամներ, Օհանյանը պատասխանեց, որ քննությունը բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ կտա բոլոր՝ միաժամանակ ընդծելով՝ ուղղաթիռը մասնակցել է վարժանքների, թռիչքուղին էլ անձնակազմին անծանոթ չի եղել։

«Այդ նույն ուղիով նրանք իրականացրել են թռիչք, պարզապես այս անգամ հակառակորդի այդ դավադրանքի արդյունքում խոցվել է այդ ուղղաթիռը», – ասաց Օհանյանը։

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս