Բաժիններ՝

Հովհաննես Մանուկյանը՝ Հրայր Թովմասյանի, Արթուր Օսիկյանի և Միհրան Պողոսյանի մասին (տեսանյութ)

Այսօր կառավարության նիստում արդարադատության նախկին նախարար, ներկայումս ԱԺ աշխատակազմի ղեկավար Հրայր Թովմասյանը նկատեց, թե ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանի ներկայացրած որոշման նախագծում կա անհամապատասխանություն կանոնադրության հետ, որոշ փաստաթղթեր առկա չեն: Նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում Հ.Մանուկյանը հայտարարեց, թե Թովմասյանի դիտարկումը նորմալ է ընդունել և պրովոկացիա չի տեսնում այդտեղ: Նույնը խորհուրդ տվեց լրագրողներին:

Նա դրական գնահատեց վերջերս քրեակատարողական հիմնարկների ղեկավար նշանակված Արթուր Օսիկյանի գործունեությունը՝ շեշտելով, որ ՔԿՀ-ում բավականին լուրջ տեղաշարժեր կան:

Անդրադառնալով ԴԱՀԿ պետ Միհրան Պողոսյանի ինքնուրույնությանը՝ նախարարը վստահեցրեց, թե համակարգն աշխատում է հստակ, կարգապահ, իսկ ԴԱՀԿ պետին բնութագրեց  որպես «շատ լավ աշխատողի»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս