Բաժիններ՝

Պատգամավորն օգնել է քաղաքացուն

«168 Ժամին» էր դիմել Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ, 2-րդ կարգի հաշմանդամ, գործազուրկ Կարեն Գևորգյանը` խնդրելով տպագրել իր շնորհակալական խոսքը: Նա շնորհակալություն է հայտնում Մալաթիա-Սեբաստիա համայնքից ԱԺ պատգամավոր ընտրված Սամվել Ալեքսանյանին` ծանր պահին իրեն օգնելու, ձեռք մեկնելու համար։

«Ես ստանում եմ ընդամենը 16 հազար դրամ թոշակ, այդ գումարով չեմ կարող նույնիսկ էլեկտրաէներգիայի ծախսերը փակելգ Երբ օրերս հայրս մահացավ, ես անելանելի դրության մեջ էի։ Եվ այդ ծանր պահին դիմել եմ տարբեր անձանց, ովքեր կարող էին ֆինանսապես աջակցել։ Խնդրանքով դիմել եմ նաև ՀՀ վարչապետին, ԱԺ-ին՝ ինձ օգնելու, նյութապես աջակցություն ցուցաբերելու համար, որպեսզի հոգամ հորս թաղման ծախսերը։ Բայց ոչ մեկն այդ խնդրանքիս այդպես էլ չարձագանքեց։ Միայն ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանն էր, որ այդ ծանր պահին ինձ օգնեց, ձեռք մեկնեց, ինչի համար մեծապես շնորհակալ եմ և գոհ եմ։

Շնորհակալ եմ ժողովրդին օգնելու, աջակցելու համար Սամվել Ալեքսանյանից։ Նա նեղն ընկածին միշտ էլ օգնում է։ Ասածս և խնդրանքս ի՞նչ է. որ գոնե այդ ժամանակ, ծանր և անտանելի դրության մեջ հայտնված քյասիբին մեր երկրի ղեկավարությունը պետք է փոքր-ինչ ուշադրություն դարձնի, ձեռք մեկնի, օգնի, 16 հազար դրամ թոշակով իրենք կարո՞ղ են ապրելգ Ես չեմ ցանկանում, որ ոչ մի հարուստի և քյասիբի ծնող մահանա, թող ոչ մեկի տանը մահ չլինի։ Թող Աստված բոլորի օջախներին ուրախություն տագ»,- ասում էր քաղաքացին։

Հարգանքներով` ԿԱՐԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ
26.11.2014թ.

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս