Բաժիններ՝

Էբոլա վիրուսը խլել է 5869 մարդու կյանք. ԱՀԿ

ZN.UA-ի փոխանցմամբ՝ Առողջապահության ահամաշխարհայն կազմակերպությունը (ԱՀԿ) հաշվարկել է, որ Էբոլա վիրուսից արդեն իսկ մահացել է 5869 մարդ: Բացի այդ, ևս գրեթե 16.000 մարդ վարակվել է այդ վիրուսով:

ԱՀԿ-ն ընդգծել է, որ վիրուսի պատճառով մահացության դեպքերի թիվն իրականում կարող է զգալիորեն գերազանցել հրապարակված տվյալները, քանի որ ԱՀԿ-ը չի կարողանում հավաստի տեղեկատվություն ստանալ Էբոլա վիրուսի տարածման մասին:

Էբոլա վիրուսից ամենաշատը տառապում են Գվինեան, Լիբերիան ու Սիեռա Լեոնեն: Լիբերիայում մահաբեր ելքով է ավարտվել հայտնաբերված 7168 դեպքից 3016-ը, իսկ Սիեռա Լեոնեում ու Գվինեայում մահաբեր ելքով ավարտված դեպքերի թիվը կազմել է համապատասխանաբար 1398 և 1260:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս