Բաժիններ՝

Ավստրալացի իրավապաշտպանները հայտնել են, թե կանանց համար որն է ամենավտանգավոր երկիրը

Ավստրալական news.com.au պորտալի փոխանցմամբ՝ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունը (ԿԴՀ) ճանաչվել է կանանց համար ամենավտանգավոր երկիր: Այս մասին նշված է Caritas Australia միջազգային կազմակերպության զեկույցում:

«Անվախ ձայներ» (Fearless Voices) փաստաթղթում նշված է, որ ԿԴՀ-ում բազմաթիվ կանանց ու աղջիկների բռնաբարում են ու ստիպում են զբաղվել մարմնավաճառությամբ: Ընդ որում, այդպիսի հանցանքներ գործած անձինք հաճախ մնում են անպատիժ:

Պորտալն ընդգծում է, որ ԿԴՀ-ում կին լինելն ավելի վտանգավոր բան է, քան՝ զինվոր լինելը: Յուրաքանչյուր մեկ ժամում երկրում բռնաբարության է ենթարկվում 48 աղջիկ: Շատ դեպքերում տուժածի ընտանիքը վճարում է բռնաբարողին, որպեսզի նա ամուսնանա նրա հետ:

ԿԴՀ-ի բնակչությունը կազմում է ավելի քան 67 միլիոն մարդ, որոնց 87 տոկոսն օրական վաստակում է 1.45 դոլարից ոչ ավելի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս