Բաժիններ՝

Թուրքիայի համար առավել հարմար է կառավարման խորհրդարանական համակարգը. Աբդուլլահ Գյուլ

Թուրքական Ihlas լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի 11-րդ նախագահ Աբդուլլահ Գյուլը Լոնդոնում գործող հեղինակավոր փորձագիտական կենտրոն Chatham House-ում հայտարարել է, որ ինքը դեմ է, որպեսզի Թուրքիան վերածվի կառավարման նախագահական կամ կիսանախագահական պետության, և որ դա մեծապես ցանկացել է ներկայիս նախագահ Ռեջեփ Էրդողանը:

Գյուլն ընդգծել է, որ Թուրքիայում բացեիբաց հայտարարել է, որ երկրին առավել հարմարավետ է կառավարման խորհրդարանական համակարգը, և որ այդ մասին գիտի յուրաքանչյուր ոք: Գյուլը հավելել է, որ կառավարման նախագահական համակարգը չի համարում հակաժողովրդավարական համակարգ և դրա հետ կապված՝ որպես օրինակ , մատնանշել է ԱՄՆ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս