ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը դրական եզրակացություն ստացավ ԱԺ-ում

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկեց ԵՏՄ-ին ՀՀ-ի միանալու պայմանագրի հարցը: Հանձնաժողովը 5 կողմ, 2 դեմ ձայնով դրական եզրակացություն տվեց պայմանագրին և այն դրական եզրակացությամբ կմտնի դեկտեմբերի 1-4 ԱԺ հերթական քառօրյա օրակարգ:

Պայմանագրին դեմ քվեարկեցին «Ժառանգության» պատգամավոր Թևան Պողոսյանն ու Խաչատուր Քոքոբելյանը, իսկ կողմ քվեարկեցին նիստ նախագահող ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանը, անկախ պատգամավոր Կարեն Բոթոյանը և ՀՀԿ-ական պատգամավորներ Արման Սահակյանը, Արմեն Բաբայանը և Գարեգին Նուշիկյանը: ՀԱԿ ներկայացուցիչը ներկա չէր նիստին:

Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե իր որոշմա՞մբ է կողմ քվեարկել պայմանագրին, թե՞ կուսակցության, ասաց, թե ինքն, իհարկե, առանց կուսակցության որոշման չէր կարող քվեարկել, սակայն, նրա խոսքով՝ կուսակցությունն իր վերջնական դիրքորոշումը կարտահատնի ԱԺ քառօրյայից առաջ տեղի ունեցող խմբակցության նիստի ժամանակ:

Տեսանյութեր

Լրահոս