Մահացել է արաբական աշխարհի ամենահայտնի աստղը (լուսանկարներ, տեսանյութ)

Այսօր առավոտյան Բեյրութում 87 տարեկանում իր մահկանացուն է կնքել արաբ ամենահայտնի երգչուհի, դերասանուհի Սաբահը (Ժանեթ Ֆղալի): Նա համարվում է արաբական աշխարհի էստրադայի հիմնադիրը:

Իր կյանքի ընթացքում Սաբահը թողարկել է 50 երաժշտական ալբոմ՝ ձայնագրելով 3500 երգ, խաղալով մոտ 100 ֆիլմում: Նա եղել է առաջին արաբ երգչուհին և դերասանուհին, որ ելույթ է ունեցել Լոնդոնի թատրոններում, «Օլիմպիայում», «Կարնեգի Հոլում», Սիդնեյի Օպերային թատրոնում և այլ միջազգային բեմերում:

Միայն Սաբահի մասին նկարահանվել են հարյուրավոր ֆիլմեր, որոնցում պատմում է երգչուհու կյանքը. փոքր տարիքից, հեռանալով ծնողներից, որոնք դեմ էին աղջկա հակումներին, նա մուտք է գործել արվեստի աշխարհ, իր համարձակ երգով ու արվեստով գրավելով բազմաթիվ սրտեր և տիրանալով հազարավոր միջազգային մրցանակների: Նրա մասին նկարահանված ֆիլմերը արաբական աշխարհում մեծ համարում ունենալով՝ թարգմանվել են այլ լեզուներով:

Բոլոր այդ ֆիլմերում հնչում են Սաբահի երգերը, նրանցում ուշագրավ են հատկապես Սաբահի անձնական կյանքի մանրամասները. ունենալով հարյուրավոր սիրավեպեր, երգչուհին ամուսնացել է յոթ անգամ, սակայն կյանքի վերջում ասել է, որ երբեք երջանիկ չի եղել, քանի որ տղամարդիկ հիմնականում օգտվել են իր փառքից: Նրա վերջին ամուսինը հայտնի պարուսույց Ֆադի Լեբնան էր: Սաբահը նաև հայտնի է իր պլաստիկ վիրահատություններով, նույնիսկ 80-ն անց տարիքում լեգենդար երգչուհին դիմում էր պլաստիկ վիրաբուժական միջոցների:

Արաբական խոշոր համացանցային լրատվամիջոցներն այսօր իրենց առաջին էջերում զետեղելով Սաբահի լուսանկարները, երգերն ու ֆիլմերից հատվածներ, գրել են. «Աստղերը չեն մեռնում»:

sabah-181-15642-5539611

 

sabah-bags

06-01-10_JK_NewSabah-04

 

Տեսանյութեր

Լրահոս