Բաժիններ՝

ՌԴ-ին «Միստրալ» ռազմանավերի մատակարարման մասին պայմանագրի խզումը Ֆրանսիայի համար կարող է արժենալ 3 միլիարդ եվրո

Ֆրանսիական Le Parisien թերթի փոխանցմամբ՝ Ռուսաստանին «Միստրալ» տիպի ուղղաթիռակիրները մատակարարելուց հրաժարվելը Ֆրանսիայի համար կարժենա մոտ 3 միլիարդ եվրո:

Մատակարարը հարկադրված կլինի փոխհատուցում վճարել Ռուսաստանին՝ պայմանագրում նշված արժեքով, ինչը կազմում է 1.2 միլիարդ եվրո: Բացի այդ, նա ստիպված կլինի 800 միլիոն եվրո վճարել յուրաքանչյուր նավի համար:

«Վլադիվոստոկ» անվանումը ստացած «Միստրալ» տիպի առաջին ուղղաթիռակիրը ռուսական կողմին պետք է հանձնվեր նոյեմբերի 27-ին: Սակայն Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել է, որ դա տեղի չի ունենա նախքան Ուկրաինայի արևելքում ստեղծված իրավիճակի կարգավորում:

Ռազմանավի հանձնումը հետաձգված է ընդհուպ մինչև Ֆրանսիայի ղեկավարության հետագա ցուցումներ տալը: Օրեր առաջ Ֆրանսիայում ջուրն է իջեցվել նաև Ռուսաստանի համար կառուցված «Միստրալ» տիպի երկրորդ ռազմանավը՝ «Սևաստոպոլը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս