Բաժիններ՝

«Բանկերը վարկերով մեր ժողովրդին չոքացրին»

asparez.am-ը գրում է. Հայաստանի կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, վերջին ամիսներին գրանցվել է բանկերի կողմից հատկացված վարկերի գումարի աճ.

Վերջին վեց ամիսների կտրվածքով բանկերից վերցրած վարկերի չափը 85 մլրդ-ով ավել է:

Հանրապետությունում շուրջ 19 մլրդ դրամով ավելացել է երկարաձգված վարկերի, եւս 2 մլրդ-ով` ժամկետանց վարկերի գումարը:

«Կոնկրետ բիզնես-վարկերի դեպքում, ինձ թվում է, մարդիկ ակնկալել են ինչ-որ շրջանառություն՝ ինչ-որ ժամանակահատվածի համար, բայց ընդհանուր մարդաքանակի պակասելու հետ կապված` ակնկալված շրջանառությունը տեղի չի ունեցել: Դրա համար մարդիկ փորձում են իրենց ամսական պարտավորությունների չափը փոքրացնել վարկի ժամկետը երկարացնելով: Իսկ ովքեր դա չեն կարողանում անել, տեղի է ունենում պարտավորությունների ժամկետանցում իր հետեւանքներով՝ գրավի վաճառք եւ այլն»,- նշում է «Բիբլոսբանկ Արմենիայի» Վանաձորի մասնաճյուղի կառավարիչ Քրիստ Մարուքյանը:

Մինչ բանկերը փորձում են ամեն գնով ապահովել անհրաժեշտ ցուցանիշները, քաղաքացիների շարունակաբար աճող վարկային պարտավորությունները նրանցից ոմանց ներքաշում են բանկային շրջապտույտի մեջ ու տանում սնանկացման:

«Անկեղծ ասած՝ բանկերին շատ էլ չենք վստահում ոչ մեկս: Բանկերը վարկերով մեր ժողովրդին այնպես չոքացրին, որ գյուղն էսօր չի կարողանում շնչել: Առանց խորը մտածելու բանկերից վերցրել են էդ վարկերը՝ բարձր տոկոսադրույքներով ու չեն կարում վճարեն, անվճարունակ են դարձել, տույժ-տուգանքները վրան ավելանում են, հարկադիր կազմակերպությունները գալիս, մարդկանց տուն են մտնում, դառնում ա 1937 թվականը»,- ասում է Դսեղի գյուղապետ Նորիկ Քոչարյանը:

Գյուղապետը փաստում է, որ գյուղի 860 ընտանիքից շուրջ 100-ը գյուղատնտեսական վարկեր են վերցրել ու հայտնվել դժվար իրավիճակում:

Մասնագետների դիտարկմամբ` վարկառուները շատ հաճախ ծանր իրավիճակում են հայտնվում տեղեկացված չլինելու պատճառով:

Վանաձորի փողոցներում անցկացված պատահական հարցումների ժամանակ, օրինակ, մեր համաքաղաքացիներից ոմանք նշում էին, որ բանկերում միաժամանակ մի քանի վարկ ունեն, բայց թե ինչ տոկոսադրույքներով են դրանք տրված եւ կամ հաշվարկված տոկոսադրույքները բարձր են, թե՝ ոչ, դժվարանում էին ասել:

«Մարդկանց մեծ մասը բանկերի կողմից առաջարկվող ծառայությունների պայմանագրերը կարդալու սովորություն չեն ունենում հիմնականում էնքան ժամանակ, քանի դեռ ինչ-որ խնդիր չի առաջացել»,- ասում է Ք. Մարուքյանը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս