«Եթե Րաֆֆի Հովհաննիսյանի ուժերը կներեն գնալու իշխանափոխության, ուրախ կլինենք». ԳԱԼԱ

Անցած ուրբաթ օրը «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը մի շարք հայտարարություններով հանդես եկավ, որոնք վերաբերում էին ոչ իշխանական եռյակի գործունեությանն ու «Ժառանգության» հետագա անելիքներին: Նա, անդրադառնալով եռյակի հանրահավաքներին, նշեց, թե հրապարակի դիմաց կա հարթակ, որը տակավին միացյալ չէ, ուստի և օրակարգն ամբողջական չէ, ուստի Րաֆֆի Հովհաննիսյանը գտնում է, որ պետք է ունենալ «տղամարդկություն ու հայտարարել, որ կան որոշ բաց հարցեր»:

Նա առաջարկեց նաեւ շարժման իր նախագիծը ու հայտարարեց, թե դեկտեմբերի 5-ին անհապաղ և ամբողջական իշխանափոխության պահանջով քաղաքացիական ժողով կանցկացնի:

Ի՞նչ է սա նշանակում: Արդյո՞ք «Ժառանգությունն» առանձին պայքարի է դուրս գալիս: Րաֆֆի Հովհաննիսյանի հայտարարություններին անդրադառնալով՝ եռյակի ուժերից մեկի՝ ՀԱԿ-ի անդամ Լյուդմիլա Սարգսյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց. «Բոլոր քաղաքական ուժերը, որոնք ներքաշված են այս ընդհանուր շարժման մեջ, գիտակցում են, որ շարժումից դուրս մենակ ոչինչ չեն կարող անել, եւ համախմբման միջոցով միայն կարող են խնդիրները լուծել եւ այդ կոնտեքստում չեմ կարծում, որ «Ժառանգությունը» կարող է եռյակից դուրս գալ, միգուցե ունեն իրենց առանձին մոտեցումները, իր առանձին դժգոհությունները, բայց դա չի նշանակում, որ պատրաստ է դուրս գալ»,- ասաց Լ. Սարգսյանը:

Կմիանա՞ն արդյոք Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնությանը եռյակի մյուս երկու ուժերը: Լյուդմիլա Սարգսյանն ասում է, թե ընդհանուր առմամբ կողմ են ուժերի կողմից կայացված համատեղ որոշումներին:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս