Բաժիններ՝

Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է Սաակաշվիլու նախկին անձնական օպերատորին

Новости-Грузия լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի գլխավոր դատախազությունը հարցաքննել է երկրի նախկաին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու անձնական օպերատոր Թամազ Շավշիշվիլուն: Վերջինս դատախազության շենքը լքել է առանց մեկնաբանությունների:

Փաստաբան Օտար Կախիձեի խոսքերով՝ օպերատորը պատասխանել է 2008 թվականի օգոստոսյան պատերազմի ժամանակ Վրաստանում կատարված լուրջ խախտումների մասին հարցերին. «Քննիչներին հետաքրքրել է, թե որտեղ են պահվում 2008 թվականին Միխեիլ Սաակաշվիլու հանդիպումների ու նրա հանրային հայտարարությունների մասին տեսանյութերը:

Ինձ հայտնի է, որ Բիձինա Իվանիշվիլին, քաղաքական թիմն ու դատախազությունը շահագրգռված են օգոստոսյան պատերազմի ժամանակ մարդկության դեմ հանցանքեր գործելու մեջ Միխեիլ Սաակաշվիլու մեղավորությունն ի հայտ բերելում»: Ներկայումս Վրաստանում Սաակաշվիլու հանդեպ հայտարարված է ներպետական հետախուզում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս