Բաժիններ՝

Հրազդան քաղաքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը

Նոյեմբերի 24-ին, ժամը 15.45-ին տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ռաֆֆու 37ա փողոցում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և թեքվել դեպի ձորը. առկա է ընկնելու վտանգ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել «ՊԱԶ 672» մակնիշի 312 ԼԼ 26 պետհամարանիշով ավտոմեքենան:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս