Ռուսաստանը կրկնապատկելու է Աբխազիայի համար նախատեսված օգնության ծավալը. Պուտին

Ռուսական ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ռուսաստանը կրկնապատկելու է Աբխազիայի համար նախատեսված օգնության ծավալը: Այս մասին Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբայի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նաախագահ Վլադմիր Պուտինը.

«Պլանավորված է կրկնակի մեծացնել օգնության ծավալը՝ համեմատած նախորդ և անգամ ընթացիկ տարվա հետ: Ռուս-աբխազական հարաբերությունները զարգանում են բավական հաջող, ստեղծվել է լավ նորմատիվային-իրավական բազա: Վստահ եմ, որ այսօրվա հանդիպումը լավ ազդակ կհանդիսանա մեր հարաբերությունների ողջ համալիրի զարգացման համար»:

Աբխազիայի նախագահն իր հերթին ընդգծել է, որ երկիրը ապրել է բավական բարդ ժամանակներ և այսօր՝ Ռուսաստանի հետ Դաշանակցային պայմանագրի ստորագրմամբ նա կթևակոխի նոր փուլ: Խաջիմբան հավելել է, որ ռուսական օգնության ծավալի մեծացումն Աբխազիային հնարավորություն կտա լուծել ոչ միայն սոցիալական առաջադրանքներ, այլև՝ զարգացնել իր տնտեսությունը:

Տեսանյութեր

Լրահոս