Բաժիններ՝

ՆԱՏՕ-ին անդամակցելու հարցը կլուծվի հանրաքվեի ժամանակ. Պորոշենկո

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն վստահ է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու կամ չանդամակցելու մասին որոշումը պետք է ընդունվի համաուկրաինական հանրաքվեի ժամանակ:

Պորոշենկոն այս մասին հայտարարել է այսօր Կիևում Լիտվայի նախագահ Դալիա Գրիբաուսկայտեի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ. «ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցելու կամ չանդամակցելու մասին որոշումը բացառապես Ուկրաինայի ժողովրդի իրավասությունն է:

Մենք ծրագրել ենք առնվազն 6 տարվա (մինչև 2020 թվական) լարված աշխատանք, որպեսզի երկիրը համապատասխանի ինչպես ԵՄ-ին, այնպես էլ ՆԱՏՕ-ին անդամակցելու չափանիշներին: Եվ միայն այդ ժամանակ Ուկրաինայի ժողովուրդը հանրաքվեի ժամանակ հնարավորություն կունենա հստակեցնել ՆԱՏՕ-ին անդամակցելու կամ չանդամակցելու հարցը»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս