Ինչպես կարելի է դադարեցնել անդամակցությունը ԵՏՄ-ին

Մայիսի 29-ին ստորագրված ԵՏՄ-ի պայմանագիրը նախատեսում է, որ եթե անդամ երկիրը դիմում է, մեխանիկորեն 12 ամիս հետո նա այլևս անդամ չէ և դրա համար չի պահանջվում որևէ մեկի համաձայնությունը: Այս մասին այսօր խորհրդարանում ԵՏՄ-ին ՀՀ-ի անդամակցության վերաբերյալ ԱԺ արտաքին հարաբերությունների և ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովների կազմակերպած խորհրդարանական լսումների ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ փոխնախագահ Շավարշ Քոչարյանը:

Ըստ նրա՝ անդամակցությունը դադարեցնել ցանկացողը պետք է միայն մարի կուտակված ֆինանսական պարտավորությունները ԵՏՄ առջև, բայց եթե անգամ չի մարել այդ 1 տարում, միևնույն է՝ այլևս անդամ չի լինի, բայց պետք է մարի պարտավորությունը:

Տեսանյութեր

Լրահոս