Բաժիններ՝

Տարեց կնոջը հայտնաբերել են անօգնական վիճակում՝ խոհանոցի հատակին

Նոյեմբերի 24-ին, ժամը 12.53-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Էրեբունի փողոցի թիվ 5 շենքի բնակարաններից մեկում տարեց կինը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր ժամանած հրշեջ-փրկարարները մուտք են գործել բնակարան, խոհանոցի հատակին անօգնական վիճակում հայտնաբերել են 1941 թ. ծնված Ք. Ս.-ին, ում շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են համապատասխան բուժօգնություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն        

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս