Հետևողական վերահսկողություն է լինելու մանկապարտեզների սննդի որակի նկատմամբ

Մայրաքաղաքի մանկապարտեզներում սննդի անվտանգության, սննդակարգի, սանիտարահիգիենիկ պայմանների, երեխաների հաճախելիության, ինչպես նաև ուսումնադաստիարակչական աշխատանքների որակն ուսումնասիրելու նպատակով Երևանի քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից կշարունակվեն անակնկալ ստուգայցերը: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է ամենօրյա հսկողություն սահմանել և խստորեն հետևել հատկապես երեխաների սննդի կազմակերպմանը:

«Այս հարցում մեր մշտական հետևողականությունն առանձնակի է կարևորված, ըստ այդմ՝ ակնկալում եմ ձեզանից խստորեն ստուգել հատկապես երեխաներին մատուցվող սննդի համապատասխանությունը սահմանված բոլոր չափորոշիչներին: Անգամ ամենափոքր խախտման արձանագրումն անհետևանք չպետք է մնա: Սա պահանջ է, որին պարտավոր են հետևել անխտիր բոլորը», – ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը:

Տեսանյութեր

Լրահոս