Բաժիններ՝

«Իսլամական պետությունը» տեսանյութ է տարածել իր մոտ ռազմական ուսուցում ստացող ղազախ անչափահասների մասին (տեսանյութ)

Բրիտանական Daily Mail թերթի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» արմատական խմբավորումը տարածել է անչափահասների ռազմական ուսուցման մասին մի տեսանյութ՝ պնդելով, որ այդ անչափահասները Ղազախստանից են: Տեսանյութը սոցցանցերում տարածվել է նոյեմբերի 22-ին:

Տեսանյութում պատկերված են ղազախերենով խոսող երեխաներ, որոնք անցնում են Ղուրանի, արաբերենի, tagvid-ի ուսմունքի դասընթացներ: Բացի այդ, նրանք պատկերված են ռազմական ուսուցման ժամանակ զինված ժամանակ:

Տղաները ցույց են տալիս Կալաշնիկով ինքնաձիգից օգտվելու իրենց մակարդակը: Նրանցից մեկը, ով ներկայանում է որպես Աբդուլլահ (Ղազախստանից), հայտնում է, որ երբ մեծանա, կդառնա մոջահեդ: Սրանից առաջ հաղորդվել էր, թե «Իսլամական պետության» շարքերում հաշվվում է Ղազախստանի 300 քաղաքացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս