Բաժիններ՝

Ղազախստանում բեռնատարը բախվել է միանգամից երկու գնացքի (տեսանյութ)

Gazeta.ru-ի փոխանցմամբ՝ Ղազախստանում բեռնատարը բախվել է միանգամից երկու գնացքի: Երկաթուղագիծն անցնելու փորձի ժամանակ բեռնատարին հարվածել է բեռնատար գնացքը, ինչից հետո նրա մեջ է մխրճվել հանդիպակաց ուղղությամբ շարժվող մարդատար գնացքը, որն Իրկուտսկից ընթանում էր դեպի Կիսլովոդսկ:

Բախման հետևանքով բեռնատար գնացքի չորս վագոններ դուրս են եկել ռելսերից, ինչպես նաև վնասվել է մարդատար գնացքի երեք վագոն: Բեռնատարի վարորդը զոհվել է, իսկ գնացքներում ոչ ոք չի տուժել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս