Մարգվելաշվիլին Աբխազիայի ու Ռուսաստանի միջև համաձայնագիրը որակել է որպես «անհեթեթ ու անտրամաբանական»

Новости-Грузия լրակտվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին Աբխազիայի իշխանությունների հետ Ռուսաստանի կողմից համաձայնագիր ստորագրելը համարում է անհեթեթ ու անտրամաբանական քայլ:

Նոյեմբերի 20-ին Ռուսաստանի կառավարությունը որոշում է ընդունել Աբխազիայի իշխանությունների հետ «Դաշնակցության ու ռազմավարական գործընկերության մասին» համաձայնագիր ստորագրելու շուրջ: Խոսքը գնում է միասնական պաշտպանական տիրույթ ձևավորելու մասին:

Դրա հետ կապված՝ Մարգվելաշվիլին հայտարարել է. «Դժբախտաբար, դա նորություն չէ: Վերջին ամսում մեր արտաքին ակտիվությունն ամբողջովին ուղղված է նրան, որպեսզի դիմակայենք այդ անհեթեթ ու անտրամաբանական քայլին:

Ցանկանում ենք, որ բոլորի համար հասկանալի լինի, որ ինչպես Աբխազիայի, այնպես էլ Օսիայի իրողությունն ու ապագան հնարավոր են միայն միասնական Վրաստանի շրջանակներում, քանի որ իրական պաշտպանությունը, սեփական ինքնության պաշտպանությունը հնարավոր է միայն մեր պետության ու մշակույթի շրջանակներում»:

Տեսանյութեր

Լրահոս