Բաժիններ՝

Շղթայական ավտովթար Արագածոտնի մարզում. շտաբի պետն ու դասակի հրամանատարը հիվանդանոցում են. shamshyan.com

Երեկ՝ նոյեմբերի 22-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Աարագածոտնի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևան-Գյումրի ավտոճանապարհի 22-րդ կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի Ոսկեվազ գյուղի բնակիչ, 24-ամյա Դավիթ Կարապետյանի վարած Toyota Prado մակնիշի 07 DV 077 համարանիշի, Արագածոտնի մարզի Կոշ գյուղի բնակիչ 23-ամյա Հայկ Մարգարյանի վարած BMW մակնիշի 10 QQ 55 համարանիշի և Երևան քաղաքի Օգանովի փողոցի բնակիչ, 38-ամյա Արթուր Եղոյանի վարած Toyota Corolla մակնիշի 86 OV 086 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Corolla –ի վարորդ Ա. Եղոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Արմենիա բժշկական կենտրոն:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր՝ նոյեմբերի 23-ին, ժամը 00:40-ի սահմաններում ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ է տեղափոխվել Շիրակի մարզի Աղին գյուղի բնակիչ, 34-ամյա Արամ Սարգսյանը, ով պարզվում է՝ եղել է Toyota Corolla-ի ուղևորը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս