Բաժիններ՝

Ավտովթար` Երևանում. Ոստիկանության օպերլիազորը տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 23-ին, ավտվթար է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 13:00-ի սահմաններում Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանի Ներսիսյան փողոց մեկ շենքի դիմաց բախվել են Volkswagen Պասադ մակնիշի 89 PO 800 համարանիշի եւ Տոյոտա մակնիշի 34 AՏ 789 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետեւանքով Տոյոտան դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել մայթին գտնվող ծառին: Վթարի հետեւանքով Տոյոտայի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Աառաջին համալսարանական հիվանդանոց:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով նախապատրաստված նյութերը փոխանցվելու են Հատուկ քննչական կոմիտե, քանի որ Տոյոտաի վարորդը աշխատում է Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքում որպես օպերլիազոր:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս