Վերջին օրերին կտրուկ վատթարացել է Լեյլա Յունուսի առողջական վիճակը. փաստաբան

Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ` վերջին օրերին կտրուկ վատթարացել է կալանքի տակ պահվող իրավապաշտպան Լեյլա Յունուսի առողջական վիճակը: Այս մասին հայտարարել է նրա փաստաբան Էլչին Գամբարովը:

Նրա խոսքերով` Յունուսի մոտ առկա է լյարդի խնդիր, նա ունենում է բարձր ճնշում, ընդհանուր թուլություն` որպես քրոնիկ թերսնման հետևանք: Կալանավորվելուց հետո Լեյլա Յունուսը նիհարել է 10 կիլոգրամով:

Լեյլա Յունուսը տառապում է դիաբեթի ծանր տեսակից, և այս տարվա հուլիսին կալանավորվելուց հետո չի ստանում համապատասխան բուժում: Նրա առողջական վիճակը շարունակ վատթանարում է բանտախցում ֆիզիկական ու բարոյական ճնշման ֆոնին:

Լեյլա Յունուսն ու նրա ամուսին Արիֆը մեղադրվում են «Հայաստանի օգտին լրտեսություն» կատարելու մեջ, սակայն նրանց հալածելու իրական պատճառը քաղբանտարկյալների խնդիրների այժմեականացումն է ու միջազգային կազմակերպություններին արած կոչերը` կապված Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը բոյկոտելու հետ:

Տեսանյութեր

Լրահոս