Բաժիններ՝

Ճապոնիայում գրանցվել է ուժգին երկրաշարժ. կան տուժածներ

Kyodo News-ի փոխանցմամբ` Ճապոնիայի կենտրոնական հատվածում գրանցված երկրաշարժի հետևանքով տուժածների թիվը հասել է 39-ի: Այս մասին հայտնել է Ճապոնիայի ոստիկանության գլխավոր վարչությունը:

Երկրաշարժի հետևանքով տուժել են Նագանո քաղաքի ու Խակուբա ավանի բնակիչները: Ոստիկանության տվյալներով` երկու մարդ ստացել է կոտրվածքներ: Ճապոնիայի օդերևութաբանական վարչությունը զգուշացրել է սողանքների ու քարաթափումների վտանգի մասին:

Գիտնականները կարծում են, որ ստորերկրյա ցնցումները կշարունակվեն մեկ շաբաթ: Եկրաշարժը գրանցվել է երեկ, տեղական ժամանակով ժամը 22.00-ի մոտ: Նրա ուժգնությունը կազմել է 6.7 մագնիտուդ: Ցունամիի վտանգ չի հայտարարվել: Կան որոշակի ավերածություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս