Բաժիններ՝

Հանձնաժողովը կվերանայի հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրաէներգիայի սակագները

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն առաջիկա նիստում՝ նոյեմբերի 26-ին կվերանայի Հայաստանի տարածքում վերականգնվող էներգետիկ ռեսուրսների օգտագործմամբ էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի 2015 թ-ի վաճառքի սակագները:

Ըստ ՀԾԿՀ կայքում առկա որոշման նախագծի՝ բնական ջրահոսքերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը կսահմանվի 21.168 դրամ/կՎտժ (առանց ԱԱՀ), ոռոգման համակարգերի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 14.110 դրամ/կՎտժ, խմելու ջրատարների վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 9.408 դրամ/կՎտժ, հողմային էլեկտրակայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը` 38.005 դրամ/կՎտժ, կենսաբանական զանգվածից էլեկտրական էներգիա արտադրող կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագինը`40.542 դրամ/կՎտժ: Ընդ որում՝ այս սակագները կգործեն էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց համար, որոնց կայաններից առաքվող էլեկտրական էներգիայի սակագնի սահմանման վերաբերյալ առաջին որոշումը ՀԾԿՀ-ն կընդունի մինչև 2015 թվականի դեկտեմբերի 1-ը: Որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս