Բաժիններ՝

10 անսովոր նվեր, որ ստացել են պետությունների ղեկավարները

1. Ղազախստանի նախագահ Նուսուլթան նազարբաևը 2013թ. իր 73-ամյակի կապակցությամբ 73 մետրանոց գորգ էր նվեր ստացել: Ի դեպ, այն ամբողջությամբ ձեռքի աշխատանք էր:

Nazarbaev

2. Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլեերը որոշել է, որ կարևորը ոչ թե նվերն է, այլ ուշադրությունը: 2006թ. նա ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշին էժան սվիտեր է նվիրել: Burberry London սվիտերի գինը կազմում էր մոտ 140 դոլար:

Bush

3. 2001թ. ԽՍՀՄ վերջին նախագահ Միխայիլ Գորբաչովը ծննդյան 70-ամյակի կապակցությամբ հետաքրքիր նվեր ստացավ: Նրա ընկերը Բոլիվիայում օրքիդեայի նոր հայտնաբերված տեսակն անվանեց Maxillaria gorbaschowii:

Gorbachev

4. Միշել Օբաման ամուսնուն հրապարակայնորեն սեր խոստովանեց: 2013թ. օգոստոսի 4-ին, երբ Բարաք Օբաման դարձավ 52 տարեկան, Նա Twitter-ում գրեց. «Ծնունդդ շնորհավոր, Բարաք: Դու մի քիչ նստել ես, բայց ես հիմա քեզ ավելի շատ եմ սիրում, քան նախկինում»: Միշել Օբաման այս գրառման հետ միասին՝ համացանցում տեղադրել էր իր և ամուսնու լուսանկարը երիտասարդ տարիքում:

Obama

5. Ջորջ Բուշ ավագն իր 89-ամյակի կապակցությամբ հասարակության ուշադրությանն արժանացավ: 2013թ. հունիսի 12-ին հազարավոր մարդիկ համացանց գցեցին իրենց լուսանկարները, որտեղ նրանք վառ զուգագուլպաներով էին: Այդ կերպ նրանք ցույց տվեցին քաղաքական գործչի սերը հագուստի այս դետալի նկատմամբ:

Bush mec

6. 2011թ. Ֆիդել Կաստրոյի ծննդյան օրը Կուբայում տեղի ունեցավ առաջին միասեռ ամուսնությունը: Կաստրոյի 85-ամյակին՝ օգոստոսի 13-ին, ամուսնացան տղամարդն ու տրանսսեքսուալը: Նորապսակներն այս օրը հատուկ էին ընտրել, որպեսզի սիմվոլիկ «նվեր» մատուցեն Ֆիդել Կաստրոյին, ով 30 տարվա ընթացքում պայքարում էր միասեռականության դեմ:

Kastro

7. 2007թ. Սվազիլենդի թագավոր Մսվաթի 3-րդն ինքն իրեն նվեր արեց. նա գաղտնի ամուսնացավ 13-ամյա աղջկա հետ: Այդ տարի լրանում էր թագավորի 39 տարին; Նրանց ամուսնության արարողությունը փակ է եղել, մասնակցել են միայն թագավորական ընտանիքի հարազատները: Տեղական ԶԼՄ-ները հաղորդել են, որ նոր կնոջը թագավորը թանկարժեք իրեր և BMW X5 ավտոմեքենա է նվիրել:

Tagavor

8. 2012թ. Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ որպես ծննդյան նվեր, Maybach ավտոմեքենա ստացավ: Ինչպես հետագայում հայտարարեց նա, նվերը ստացել էր ոմն ռուսից:

817

9. Ուկրաինայի նախկին նախագահ Վլադիմիր Յանուկովիչը 2013թ. ծննդյան օրը հետաքրքիր նվեր ստացավ: Երկրի կենտրոնական բանկը պատրաստեց ոսկե դրամ, որի վրա պատկերված էր Յանուկովիչը:

Yanukovich10. 2011թ. Հյուսիսային Կորեայի ղեկավար Կիմ Չեն Ինը պետք է գնացքով նվեր ստանար: Նվերների ցանկում էին հեռուստացույցներ և թանկարժեք ժամացույցներ: Սակայն այդ նվերներն այդպես էլ չհասան Կիմ Չեն Ինին:

Kim Chien

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս