Բաժիններ՝

Հայաստանը ԱՊՀ առաջատարն է՝ կյանքի տևողության ցուցանիշով

Հայաստանն ու Բելառուսը կյանքի սպասվող տևողության ցուցանիշով ԱՊՀ երկրների առաջատարներն են։ Երկու երկրներում 2013 թվականի տվյալներով՝ կյանքի սպասվող տևողությունը 78 տարի է։ Այս  մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։

Ադրբեջանը երկրորդ տեղում է՝ 77 տարի։

Ռուսաստանում և Ուկրաինայում կյանքի սպասվող տևողությունը 76 տարի է, Մոլդովայում` 75, Ղազախստանում և Ղրղզստանում՝ 74, Տաջիկստանում և Ուզբեկստանում՝ 71։  Կյանքի տևողության ամենացածր ցուցանիշն ունի Թուրքմենստանը՝ 69 տարի։

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս