Բաժիններ՝

16 խորհուրդ նրանց, ովքեր դժվարանում են արթնանալ առավոտյան

Adme.ru կայքը կազմել է մի քանի խորհուրդ այն անձանց համար, ովքեր դժվարանում են առավոտյան արթնանալ:

1. Ընդմիջման ժամանակ զբոսնեք: Ընդհանրապես փորձեք որքան հնարավոր է շատ ժամանակ անցկացնել մաքուր օդին: Այդպես դուք կմեծացնեք առողջ քնի և հեշտ արթնանալու հնարավորությունը:

2. Առավոտյան վազքը կամ ֆիթնեսը տեղափոխեք երեկոյան: Ըստ որոշ հետազոտությունների՝ երեկոյան վարժություններն ավելի օգտակար են, քան առավոտյան:

3. Փորձեք 20:00-ից հետո հեռուստացույց չնայել:

4. Մինչև պառկելը մոմ վառեք: Ճիշտ ընտրված յուղերը հնարավորություն են տալիս տրամադրվել քնին:

5. Մինչև քնելն առավոտյան նախաճաշի համար ձեզ որևէ համեղ բան խոստացեք: Գիշերը մի կերեք: Առավոտյան դուք կարթնանաք սովի թեթև զգացումով, իսկ համեղ ուտելիքի մասին մտքերը ձեզ միանգամից ոտքի կկանգնեցնեն:

6. Եթե ձեր քունը տանում է, պառկեք քնելու: Նույնիսկ, եթե ձեր կարծիքով քնելու համար շատ շուտ է: Մի քանի ժամ ավելի քնելը ձեզ կօգնի ավելի թարմ զգալ:

7. Փորձեք քնել բաց պատուհանով: Գիշերը մարդն ավելի շատ ածխաթթու գազ է արտադրում, իսկ թարմ օդի առկայությունն ավելի հաճելի կդարձնի ձեր քունը:

8. Զարթուցիչը որքան հնարավոր է հեռու դրեք ձեր մահճակալից: Ցանկալի է այն դնել մեկ այլ սենյակում: Առավոտյան դրա ձայնը ձեզ կստիպի արթնանալ, իսկ այն անջատելու համար ստիպված կլինեք վեր կենալ տեղից:

9. Արթնացեք հաճելի երաժշտության ուղեկցությամբ:

10. Մտածեք հետաքրքիր արկածների մասին, որոնք սպասվում են ձեզ, կամ մտածեք, որ եթե դուք ուշանաք աշխատանքից, ձեր գործընկերները կկարոտեն ձեզ:

11. Երբ արթնանաք, մի քանի շարժումներ արեք մահճակալի մեջ՝ շփեք ափերը, մի քանի անգամ խորը շունչ քաշեք:

12. Մեծ նպատակներ դրեք ձեր առաջ: Եթե դուք ռեալ պատճառ ունեք առավոտյան վաղ արթնանալու և շատ բան հասցնելու, ապա ձեզ դա անել ավելի հեշտ կլինի:

13. Արթնանալուց հետո, որքան հնարավոր է, շուտ միացրեք լույսը: Դա կօգնի ձեզ ավելի շուտ վեր կենալ:

14. Մինչև նախաճաշելը մի բաժակ ջուր խմեք: Դա ձեզ ոչ միայն կօգնի արթնանալ, այլև կմաքրի մարսողական համակարգը և ձեզ կպատրաստի սննդի ընդունմանը:

15. Բացեք պատուհանը և մի քանի անգամ խորը շնչեք, նույնիսկ, եթե դրսում ցուրտ է: Դա կօգնի ազատվել քնկոտությունից և կլավացնի արյան շրջանառությունը:

16. Ձեր օրգանիզմին սովորեցրեք քնել և արթնանալ նույն ժամին:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս