Բաժիններ՝

Մովսեսի հրշեջը միայնա՞կ է մարելու հրդեհը

tesankyun.am-ը  գրում է. 2011թ. մոսկվայաբնակ մովսեսցիների կողմից սահմանամերձ գյուղին նվիրվեց հրշեջ մեքենա: Սակայն 3 տարի այդ մեքենան գործարկող չկար: Այս տարվա ամռանը հայտարարվեց, որ Արտակարգ իրավիճակների նախարարությունը Մովսեսի հրշեջ մեքենան աշխատեցնելու համար տրամադրել է 2 հաստիք:

Մովսես համայնքի ղեկավար Արարատ Ավալյանին կայքը հարցրել է, թե  այդ հաստիքները հատկացվե՞լ են: Նա հայտնեց, որ առայժմ մի հաստիք է տրվել, մյուսն էլ հետագայում է տրվելու:

Անդրադառնալով գյուղում կատարված գործերին, Ա. Ավալյանն ասաց, որ Կարմիր խաչի միջոցներով գործարկվել է գյուղի մի թաղամասը սնուցող խմելու ջրագիծ: Գյուղապետն ակնկալում է , որ հաջորդ տարի պետական բյուջեի ֆինանսավորմամբ Մովսեսում կկառուցվի կենցաղի, ոռոգման ջրագիծ, որը կենսական նշանակություն կունենա Մովսեսի համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս