Բաժիններ՝

Թբիլիսիից հետախուզվողը տեղափոխվել է ՀՀ

Նոյեմբերի 21-ին, ժամը 19.30-ին, ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները Վրաստանի Թբիլիսի քաղաքից ՀՀ են տեղափոխել 1971 թ. ծնված Արթուր Ա.-ին, որը 2012 թ. հունիսի 27-ից ոստիկանության Մաշտոցի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 113 հոդվածի /դիտավորությամբ առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելը / 2-րդ մասի 6-րդ կետի մեղադրանքով:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս