Բաժիններ՝

Ավտովթար` Ռյա-Թազա-Ալագյազ ավտոճանապարհին. կա վիրավոր

Նոյեմբերի 22-ին, ժամը 10.29-ին ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ռյա-Թազա- Ալագյազ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-3 միջպետական ավտոճանապարհի Ալագյազ-Ռյա-Թազա 3-րդ կմ-ում բախվել են «Սամանդ» մակնիշի 34 MU 948 պ/հ (վարորդ` Մ. Գ., ծնվ. 1955 թ.) և «ԳԱԶել» մակնիշի 103 LL 62 պ/հ (վարորդ` Ա.Մ., ծնվ. 1982 թ.) ավտոմեքենաները, ինչից ավտմեքենաները դուրս են եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հանդամասում:

Տուժած Մ.Գ.-ն տեղափոխվել է Ապարան քաղաքի ԲԿ:

Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս