Բաժիններ՝

Ջրահովիտի դպրոցի աշակերտները ջրից էին թունավորվել. Գյուղապետ. news.am

Արարատի մարզի Ջրահովիտի գյուղի միջնակարգ դպրոցի 8 աշակերտները թունավորվել էին ջրից: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ջրահովիտի գյուղապետ Համլետ Ղազարյանը:

Նա նշեց, որ որեւէ բան չի եղել, ընդամենը ջրի քլորացման հոտից երեխաները իրենց վատ են զգացել, ապահովության համար մի քանի ժամով տեղափոխել են հիվանդանոց, այնուհետեւ նորից վերադարձել են դպրոց: «Ջուրը անընդհատ մաքրում են, քլորացնում են, երեւի որ ծորակն էլ փակ է եղել, այդ հոտից վատ են զգացել, տարել են հիվանդանոց, հետո նորից բերել դասի»,-ասաց գյուղապետը:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս