Բաժիններ՝

Դավիթաշենի նախկին թաղապետը ոչ սթափ վիճակում ավտովթարի մեջ է հայտնվել. shamshyan.com

Այսօր՝ նոյեմբերի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 19:00-19:30-ի սահմաններում Հրազդանի կիրճում՝ «Գեղամա» ռեստորանային համալիրի հարևանությամբ, բախվել են Mercedes-G մակնիշի 85 ՏԼ 888 համարանիշի և Nissan Murano մակնիշի 14ՍՍ 925 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Բախման հետևանքով Nissan-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռե պատին: Դեպքի վայրում հավաքվածները ֆոտոլրագրողին ասում էին, որ Nissan-ի վարորդը եղել է աղջիկ, իսկ «յաշիկ»-ի վարորդը՝ գտնվում է ոչ սթափ վիճակում: Վթարի վայրում ֆոտոլրագրողին է մոտեցել Դավիթաշեն վարչական շրջանի նախկին ղեկավար Սուրիկ Ղուկասյանը և հայտնել, որ «յաշիկ»-ը վարել է ինքը, սակայն վթարի մեղավորը Nissan-ի վարորդն է եղել:

Մանրամասներն՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս