Բաժիններ՝

Գրպանահատության դեպք երթուղային տաքսում

ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության գրպանահատության դեմ պայքարի 6-րդ բաժանմունքում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նոյեմբերի 19-ին, ժամը 18.00-ին, Երևանի Հալաբյան փողոցի թիվ 11 հասցեի մոտից, գողություն կատարելու կասկածանքով, Մաշտոցի բաժին բերման է ենթարկվել 1955 թ. ծնված Կնյազ Յ.-ն, որի մոտից անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է կանացի դրամապանակ, որում եղել է բանկային քարտ և 8000 դրամ:

Նա խոստովանել է, որ դրամապանակը գողացել է նույն օրը, ժամը 17.30-ին, Հալաբյան փողոցի 2 հասցեի մոտ թիվ 63 երթուղային տաքսու մեջ անծանոթ մի քաղաքացուհու պայուսակից:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է, որ նշված քաղաքացուհին 1994 թ. ծնված Սաթենիկ Մ.-ն է:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ ոստիկանություն                               

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս