Բաժիններ՝

Մահվան ելքով վրաերթ՝ Փարաքարի «Գայի պոստի» հարևանությամբ. shamshyan.com

shamshyan.com-ի փոխանցմամբ՝ այսօր՝ նոյեմբերի 21-ին, ողբերգական ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:00-ի սահմաններում Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Մայրաքաղաքային փողոցում (Փարաքարի Գայի պոստի հարևանությամբ) Երևանի բնակիչ, 24-ամյա Հայկ Սողոմոնյանը իր վարած Opel մակնիշի 34 MD 881 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել Արագածոտնի մարզի Ներքին Բազմաբերդ գյուղի բնակչուհի, 50-ամյա Գայանե Մանուկյանին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկվածը, ով փողոցն անցնելիս է եղել հետիոտնի համար չնախատեսված վայրով, տեղում մահացել է: Վարորդը փախուստի չի դիմել:

 Մանրամասներն՝ այստեղ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս