Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ թուրքերի, Ալիևի հետ բանակցում էր Ղարաբաղի նախագահը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը դրսում ծխում էր. Գ. Եղիազարյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ՝ պատասխանելով հարցին, թե՝ Ռուսաստանի հետ տնտեսական սերտ համագործակցությունը աշխարհաքաղաքական իմաստով ի՞նչ կփոխի, հատկապես՝ Ղարաբաղի հարցում, քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանն ասաց. «Ղարաբաղի հարցով այսօր մեր դիվանագիտությունը այս ամեն ինչը մտցրել է փակուղի, մենք գտնվում են բացարձակ փակուղու մեջ, որովհետև մենք բանակցային կողմ ենք թուրքերի հետ, իսկ Ղարաբաղի ժողովուրդն իր անկախությունը իր ձեռքով հաստատել է, և եթե պետք մեկը բանակցի թուրքի հետ, ապա միայն Բակո Սահակյանը, եթե մեկը պետք է զորավարժություն անցկացնի, ապա պետք է լինի Ղարաբաղի գլխավոր հրամանատարը, որին ժողովուրդը լրջագույն ձայն է տվել, և լեգիտիմ է»:

Ըստ նրա՝ երբ Հայաստանը խառնվում է այդ ամենին, փոքրիկ Ղարաբաղը, որը ձեռք է բերել իր անկախությունը հանրաքվեով, այսօր մնում է ստվերում:

Դիտարկմանը՝ այն, որ Հայաստանն է բանակցային կողմ, դա նոր չէ, արդեն գրեթե 20 տարի է՝  Գ. Եղիազարյանն ասաց, որ 20 տարի այդպես չէ:

«Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ թուրքերի, Ալիևի հետ բանակցում էր երկրի նախագահը, նույնիսկ պաշտպանության նախարարը, իսկ Լ. Տեր-Պետրոսյանը դրսում ծխում էր: Այդ ես եմ տեսել: Լ. Տեր-Պետրոսյանի ժամանակ Ղարաբաղը բանակցային կողմ էր հանդիսանում»,- ասաց նա՝ հավելելով, թե այդպես է եղել մինչև 1998 թվականը:

«Ես եմ դա տեսել: Փոխվեց դա, երբ Ռ. Քոչարյանը դարձավ ՀՀ նախագահ: Մի պահ կարծեցին, որ նա կներկայացնի և՛ Հայասատնի շահերը, և՛ Ղարաբաղի, որովհետև եղել էր Ղարաբաղի նախագահը: Մեխանիկորեն այդ պահը գնաց, իսկ հիմա արդեն 6 տարի է ընդհանրապես Ղրաբաղը չի մասնակացում, միայն Հասատանն է մասնակցում, սրանք էլ ռմբակոծում են մեր սահմանները, որովհետև ասում են՝ դուք ագրեսոր եք:

Մատը մատին չի տալիս, ընդհանրապես, մեզ քցել են փոսի մեջ այդ առումով: Այս համատեղ զորավարժությունները, որ անցկացնում ենք, ոնց որ դրա տակ ստորագրենք: Բա որ տենց է՝ վերցրեք՝ ընդունեք… Ես կողմնակից չեմ, որ ընդունեն հիմա, որովհետև ի վերջո տակտիկական քայլեր կան, խնդիրներ կան, որ պետք է մինչև այդ լուծվի: Բայց ի՞նչ է նշանակում՝ գնացինք այնտեղ զորավարժություն արեցինք, մկաններ ցույց տվեցինք: Ինչի՞ համար, որ նրանք հաչե՞ն»:

Տեսանյութեր

Լրահոս