Բաժիններ՝

Կայացավ «Ուրիշի փոխարեն» ֆիլմի պրեմիերան. «Ուրիշ» կերպարներ ֆիլմի դերասանների եւ ռեժիսորի համար (լուսանկարներ)

Նոյեմբերի 19-ին «Մոսկվա» կինոթատրոնում տեղի ունեցավ, ինչպես ֆիլմի նկարահանող թիմն է ասում՝ մի ուրիշ ֆիլմի՝ «Ուրիշի փոխարեն» ռոմանտիկ կատակերգության պրեմիերան: Ֆիլմի սցենարը գրվել է գարնանը, նկարահանումները սկսվել են ամառվա սկզբից, իսկ այսօրվանից այն կարելի է դիտել բոլոր կինոթատրոններում: Ֆիլմի յուրահատկություններից մեկն այն է, որ ոչ միայն ֆիլմում է գլխավոր չարագործը փորձում հանդես գալ ուրիշի փոխարեն, այլեւ դերասաններից շատերը եւ ֆիլմի ռեժիսորը մարմնավորել են իրենց ոչ բնորոշ կերպարների:
Կատակերգությունը ռեժիսոր Հրանտ Երիցկինյանի առաջին ֆիլմն է:

urishi poxaren (7) urishi poxaren (6)

Հրանտ Երիցկինյանը նշում է՝ իրեն ճանաչողները լավ կհասկանան, թե ինչու է ընտրել հենց կատակերգության ժանրը՝ որպես իր դեբյուտ կինոյի աշխարհում: Ինքը՝ ռեժիսորը, ֆիլմում հանդես է գալիս ուրիշի փոխարեն: Նա ֆիլմի դրվագներից մեկում մարմնավորում է բժշկի կերպարը:

«Իրական կյանքում ես պետք է ոչ թե ռեժիսոր դառնայի, այլ բժիշկ,- անկեղծանում է Երիցկինյանը,- մայրիկս շատ էր ուզում, որ ես բժշկի մասնագիտությամբ աշխատեի, և այդ դրվագը մայրիկիս խաթեր համար ենք նկարել»:

Կարդացեք նաև

urishi poxaren (3)

urishi poxaren (5)

Պրեմիերային ներկա էին նաեւ ֆիլմի դերասաններ Սոս Ջանիբեկյանը, Հովհաննես Ազոյանը, Վահագն Գալստյանը, Սաթի Ջանիբեկյանը, Արամոն, Վահագն Սիմոնյանը եւ այլոք:

Սոս Ջանիբեկյանը մի քանի բառով ամփոփեց ֆիլմը. «Ֆիլմում կա և՛ սեր, և՛ հումոր, և՛ չարագործներ, բայց վերջում, իհարկե, հաղթում է բարին»:

Հովհաննես Ազոյանն էլ ասաց, որ վստահել է Երիցկինյանի ճաշակին և հաճույքով աշխատել նրա հետ: Հովոյի մասին նույնպես կարելի է ասել, որ նա հանդես է եկել ուրիշի փոխարեն. դերասանն առաջին անգամ է հանդես գալիս չարագործի կերպարով, բայց իր հերոսին նա ավելի շատ բնութագրում է որպես «բարդ և անհասկանալի անձնավորություն»:

urishi poxaren (1)

Դերասան Վահագն Գալստյանը նշեց, որ իր և իր մարմնավորած կերպարի միջև բազմաթիվ տարբերություններ կան: Փոխարենը՝ ֆիլմի սեքսուալությունն ապահովող Սաթի Ջանիբեկյանն ասաց, որ իր կերպարը՝ Ժասմինը, բավականին հոգեհարազատ էր իրեն: Արամոն մարմնավորում է գլխավոր չարագործի կերպարը. նրան նույնպես այս ամպլուայում առաջին անգամ ենք տեսնելու:

Իսկ դերասան Վահագն Սիմոնյանը՝ Պոնչոն, անակնկալ մատուցեց ֆիլմի հավաքվածներին՝ զվարճացրեց մի փոքր ֆոկուսով:

Ֆիլմը պատմում է ԱՄՆ-ից Հայաստան վերադարձած պլաստիկ վիրաբույժ Արսենի մասին (Սոս Ջանիբեկյան), ով անկախ իր կամքից հայտնվում է իրեն «բռնել» փորձող երեք կերպարի ձեռքում:

urishi poxaren (2)

Ժիրայր Տարունցը (Հովհաննես Ազոյան) ընկած է նրա հետեւից, որպեսզի համոզի իր «ընկերոջ» համար անօրինական պլաստիկ վիրահատություն կատարել, լրագրողուհի Տաթեւը (Թամարա Պետրոսյան) Արսենին հետևում է՝ հոդված պատրաստելու նպատակով, իսկ ԱՄՆ գործակալ Ժասմինը (Սաթի Ջանիբեկյան) հասարակ աղջկա կերպարով վերահսկում է Արսենին, որպեսզի նա ոչ մի անօրինական քայլ չկատարի: Ֆիլմը լի է հումորային եւ դինամիկ պահերով, հայկական որոշ բարքերի մեղմ ծաղրով եւ սիրային պատմություններով:

urishi poxaren (3)

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս