Բուժում Գերմանիայում. Երբ տղամարդկային ուժը նվազում է

Տեստոստերոնը տղամարդու հորմոններից կարևորագույնն է: Սակայն 35 տարեկան հասակում տղամարդկանց մոտ վերջինիս արտադրվելը սկսում է կրտուկ նվազել: Այս երևույթը պայմանավորված է երկու պատճառով. խանգարվում է ձվարանների աշխատանքը, որտեղ հիմնականում կազմավորվում է այդ հորմոնը, ինչպես նաև թուլանում է հիպոֆիզի ռեակցիան տեստոստերոնի մակարդակի նվազմանը:

Տեստոստերոնն իրականացնում է բազմաթիվ գործառույթներ. սեռական հասունացման ընթացքում այն մեծ ազդեցություն ունի սեռական օրգանների զարգացման և տղամարդկային արտաքինի կազմավորման վրա:

Բացի այդ, այն պատասխանատու է սպերմատոզոիդների արտադրվելու համար: Տեստոստերոնը զգալի նշանակություն ունի նաև տղամարդու ֆիզիկական և հոգեկան առողջության առումով. օգնում է նրանց լինել առավել դիմացկուն, ուշիմ, թարմ, կենսուրախ և նպաստում է նրանց մոտ սեքսուալ ցանկության առաջացմանը: Երբ հասուն տղամարդը երբևէ դադարում է ունենալ սեքսուալ ցանկություն, ապա դա բոլորովին էլ “միջին տարիքի ճգնաժամի” մասին չի խոսում: Հնարավոր է, որ նա տառապում է տեստոստերոնի պաթոլոգիկ դեֆիցիտով:

Գերմանական Ֆրայբուրգ քաղաքի համալասարանական կլինիկայի ուրոլոգիական բաժանմունքի գլխավոր բժիշկ բ.գ.դ. Ուլրիխ Վետտերաուերը կարծում է, որ տղամարդկանցից շատերն ունենալով ոչ այնքան առողջ կենսաձև, համապատասխան ուշադրություն չհատկացնելով սննդին և շարժողական ակտիվությանը, էապես արագացնում են սեռական հորմոնի նվազման պրոցեսը:

Սեքսուալ ցանկության բացակայությունը և էրեկտիլ դիսֆունկցիան հաճախ նույնպես կապված են լինում որովայնի շրջանում ճարպի չափից ավել կուտակումների հետ, իսկ ավել քաշը և մկանային հյուսվածքների նվազումը համարվում են տեստոստերոնի դեֆիցիտի լուրջ նշաններ:

Սնվելու գրագետ բալանսավորված ռացիոնը, սթրեսների բացակայությունը, սեքսուալ ակտիվությունը նույնիսկ մեծ տարիքում խոչընդոտում են հորմոնի սեկրեցիայի բնական նվազմանը: Անհրաժեշտ է շատ շարժվել, վարել ակտիվ կյանք, մարմնին տալ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը և ամրացնել մկանները:

Պրոֆ. Վետտերաուերը բացատրում է, որ որովայնային շրջանում ճարպային հյուսվածքների շատացման պայմաններում վերջինիս ֆերմենտները տեստոստերոնը վերածում են էստրադիոլի, որն էլ իր հերթին արագացնում է տղամարդու հորմոնի քանակի նվազումը:

Բացի տեստոստերոնի մակարդակի բնական նվազումը դիտարկվում են նաև դրա դեֆիցիտի կլինիկական ձևեր /հիպոգոնադիզմ/: Վերջինիս տիպիկ ախտանիշներն են` աշխատունակության նվազում, ուժերի սպառում, անքնություն, ոսկորների աճող փխրունություն /օստեոպորոզ/ մկանային մասսայի նվազում, ճարպային մնացորդների /կուտակումների քանակական աճ /հատկապես որովայնի հատվածում/, տոնուսի իջեցում, մաշկի բարակում /թառամածություն, կնճռոտում/, անեմիա, սեքսուալ ցանկության նվազում /լիբիդո/, էրեկտիլ դիսֆունկցիա, մարմնի մազակալման ռեգրես, ձվարանների չափսերի փոքրացում, անպտղություն, դեպրեսիվ վիճակի հակվածություն /գրգռվածություն, տագնապ, ներվային, ջղաձգություն/:

Այս բոլոր ախտանիշները կարող են լինել ինչպես տղամարդու օրգանիզմի բնական ծերացման արդյունք, այնպես էլ որևէ հիվանդության հետևանք: Այդ իսկ պատճառով էլ հստակ ախտորոշում ունենալու համար անհրաժեշտ է հետազոտվել բժիշկների մոտ:

Տեստոստերոնի մակարդակը որոշվում է արյան անալիզի միջոցով, և եթե դիտվում է հորմոնի դեֆիցիտ, ապա բժիշկը կօգնի Ձեզ գտնել փոխարինող բուժման լավագույն մեթոդը: Դրա համար գոյություն ունեն տարբեր ճանապարհներ: Օրինակ` կարճաժամկետ կիրառման գելեր, որոնք պետք է քսել մաշկին, իսկ առավել երկարատև բուժման համար հարմար են միջմկանային սրսկումները: Մեկ սրսկման ազդեցությունն օրգանիզմի վրա տևում է միչև 3 ամիս, որից հետո անհրաժեշտ է կրկնել տվյալ պրոցեդուրան:

«Հաբերը արդյունավետության տեսակետից զգալի թույլ են այն առումով, որ լյարդն արագ կերպով դուրս է հանում տեստոստերոնն արյան միջից: Կպչուն ժապավեններ նույնպես խորհուրդ չենք տալիս, քանի որ դրանք բավական հաճախ ալերգիկ ռեակցիաների պատճառ են դարձել», – ասում է պրոֆեսորը:

Նա կոչ արեց նաև բոլոր տղամարդկանց չամաչել, չփախչել իրենց սեփական ինտիմ խնդիրներից, այլ քննարկել դրանք բժշկի հետ, շարունակել մնալ ակտիվ նաև բավականին մեծ հասակում, ինչպես նաև ապրել լիարժեք սեքսուալ կյանքով:

7777

Տեսանյութեր

Լրահոս