Բաժիններ՝

Գյումրեցի ուսանողները` անօթևան ընտանիքներին (լուսանկարներ)

«Շիրակ կենտրոնի» ամենամյա՝ «Ջերմություն վագոն-տնակներում պատսպարված ընտանիքներին» բարեգործական ձեռնարկը, աննախադեպ արձագանք է գտել:
Ակցիային միացել են մի շարք անհատ բարերարներ, կազմակերպություններ և այլ կառույցներ:

«Շիրակ կենտրոնը» ձեռք բերված զգալի քանակությամբ վառելափայտը կտրելու, ջարդելու, պարկերը լցնելու և կարիքի մեջ գտնվող մեր համաքաղաքացիներին բաժանելու գործում աջակցության ակնկալիքով, օրերս դիմեց գյումրեցի ուսանողներին: Արձագանքը չուշացավ՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի մի խումբ ուսանողներ միացան «Շիրակ կենտրոնի»՝ ամենամյա բարեգործական ձեռնարկին:

10397010_872896796054170_6442909494356848116_o  1497840_872896822720834_5095354709663677502_o 1014962_872896392720877_833273296329137654_o

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս