Էբոլայի վարակի տարածումը շարունակվում է

Վարակային հեմորագիկ տենդ (ՎՀՏ) առաջացնող հարուցիչներն ունեն որոշակի բնական օջախներ, որոնք սփռված են բոլոր մայրցամաքներում։ Նման օջախներ չկայն միայն Ավստրալիայում։

Տարբերում են ՎՀՏ առաջացնող հարուցիչների 20 տեսակներ, որոնք առաջանում են որոշ կենդանիների օրգանիզմում։
Էբոլան առաջին անգամ առանձնացվել է Զաիրում (Աֆրիկա)` համանուն` Էբոլա գետի ավազանում, այն առավել վտանգավոր` մարդկությանը հայտնի վարակն է։

Գիտնականներին հաջողվել է գաղտնազերծել էբոլա վարակի մոլեկուլյար կառուցվածքը։ Բժշկական գիտությունների դոկտոր, վարակաբան Մ.Յ. Շչելկանովի կարծիքով. «Վարակն առաջին հերթին կանխարգելում է ալֆա և բետա ինտերֆերոնների գոյացումը, որոնք մարդու օրգանիզմի բջիջների իմունային համակարգի ամրությունն ապահովող միացություններ են։ Իմունային համակարգը «հաղթահարելուց» հետո էբոլա վարակն անարգել տարածվում է ամբողջ օրգանիզմում»։

Բոլոր ՎՀՏ առաջացնող վարակները քայքայում են մարդու հեմոստազի համակարգը, որը պատասխանատու է արյան հեղուկ վիճակի պահպանման, մակարդելիության և բնականոն շրջանառության գործընթացների ապահովման համար։

Կարդացեք նաև

Վարակը խոչընդոտում է նյութափոխանակումն արյունատար մեծ և փոքր անոթների պատերի և շրջապատող հյուսվածքների միջև, որի պատճառով անոթների ներքին պատերի բջիջները մահանում են։

Մաշկի և լորձաթաղանթների վրա առաջանում է ցան, իսկ մեկ կամ մի քանի օրգաններում միաժամանակ սկսվում է արյունահոսություն։

Հիվանդության ախտանիշերը, ընթացքը, կանխարգելիչ միջոցները և բուժման հավանականությունը

Ինկուբացիոն շրջանը 4-7 օր է։ Հիվանդության առաջին օրվա հայտանիշերն են. չոր հազ, չորություն կոկորդում, ուժեղ գլխացավ, ընդհանուր թուլություն, ջերմ (39 C)։ Հիվանդը դժվարանում է ուտել և խմել, 2-րդ օրը նկատվում է սրտխառնոց, փսխում, սուր ցավեր որովայնում։ 3-4 օրից մաշկի վրա առաջանում է պուտավոր ցան, որին հաջորդում է արյունահոսությունը` քթից, լնդերից, ականջներից և ներքին օրգաններում։
Հիվանդը 2-3-րդ օրերից սկսած վտանգ է ներկայացնում շրջապատի համար։ Որպես վարակի հարուցիչ է հանդիսանում նաև էբոլայից մահացած մարդու դին։

embolia1

Ըստ Շչելկանովի, ով համագործակցում է Գվինեայի առողջապահության նախարարության հետ, արդեն մշակված հակավարակային շիճուկներն օգտագործվում են ընդամենը որպես բուժմանը նպաստող համալիր միջոցների բաղադրիչ մաս։

Գլխավոր նպատակը շնչառության, արյան շրջանառության կարգավորումն է ու օրգանիզմի թունազերծումը։ Օգտագործվող դեղորայքը և կլինիկական պայմանների ապահովումը մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում։ Նման միջոցների կիրառման դեպքում էբոլայով վարակվածների 80-90 %-ի կյանքը հնարավոր է փրկել, այնինչ Գվինեայի հիվանդանոցներում մահացության չափն անհամեմատ մեծ է` 50-80%։

Որտե՞ղ է թաքնված էբոլայի հիմնական բնական օջախը
Մինչև 1970-1980թթ. գիտնականները կարծում էին, որ էբոլա վարակի բնական օջախները կապված են Կոնգո գետի ավազանի անտառներում բնակվող կապիկների հետ, որոնց միսն օգտագործվում է սննդի մեջ։ Ավելի ուշ պարզվեց, որ վարակի բնական օջախն ընդգրկում է նաև Հյուսիս-Գվինեական բարձրությունը և Արևմտյան Աֆրիկայի բազմաթիվ այլ շրջաններ։ 2013 թվականի աշնանն ակտիվացել է գվինեական օջախը, վարակը տարածվել է նաև երկու հարևան երկրներում` Սիեռա-Լեոնե և Լիբերիա։
Այնուամենայնիվ, ո՞րն է մահաբեր վարակի արագ տարածման իրական պատճառը։

Հարցի պատասխանը գտնված է։

Երկիր մոլորակի Արևելյան կիսագնդի արևադարձային և մասամբ բարեխառն գոտիներում տարածված են` արտաքուստ չղջիկներին նման թռչող կենդանիներ։ Ցերեկը դրանք մեկ թևով կախվում են ծառերի ճյուղերից, քարանձավների առաստաղներից կամ շինություններից, իսկ գիշերները սնվում են արևադարձային պտուղներով, ծաղիկներով կամ նույնիսկ ծաղկափոշով։ Կենդանու խոշոր տեսակների քաշը մոտ 900 գ է։ Անվանում են թռչող շներ կամ երբեմն` թռչող աղվեսներ, իսկ գիտականորեն` pteropus կամ Rousettus։ Մեկ գիշերվա ընթացքում դրանք կարող են անցնել մինչև 70-90 կմ տարածք։

Ի տարբերություն չղջիկների` նրանք կողմնորոշվում են ոչ թե ձայնային ազդանշանների արձագանքի օգնությամբ, այլ ունեն լավ զարգացած տեսողություն և հոտառություն։

Թռչող շներն էբոլայի կրող են, սակայն նրանց իմունային համակարգը կարողանում է պաշտպանվել վարակից։

Վարակը տարածվում է մեզի, կղանքի, թքի միջոցով։ Բացի այդ, տեղաբնակներն ուտում են թռչող շների և դրանցից վարակված կապիկների միսը։
Ինչպես երևում է նկարից, «թռչող շները» թևաթաթավոր կենդանիներ են, որոնց ընտանիքն ընդգրկում է հարյուրից ավելի տեսակներ։
Հիմնականում համայնքային կյանք են վարում, առանձին գաղութներում ապրում են մինչև 10 000 կենդանիներ։ Թռչող շները հեշտությամբ են ընտելանում և բազմանում անազատության մեջ։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

Տեսանյութեր

Լրահոս