Բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը ալրաղացներում կենթարկվի հարստացման

ՀՀ կառավարության այսօրվա նիստում հավանության են արժանացել «Ցորենի ալյուրի հարստացման մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը: Սահմանվում են հացամթերքների արտադրության մեջ օգտագործվող ալյուրի հարստացման, սննդամթերքի անվտանգության ապահովմանը ներկայացվող պահանջները, ոլորտում իրավաբանական և ֆիզիկական անձանց պարտականությունները: Օրենքի ընդունմամբ բարձր և առաջին կարգի ցորենի ալյուրը 30 և ավելի տոննա հզորություն ունեցող ալրաղացներում կենթարկվի հարստացման, որի արդյունքում կբարելավվեն երեխաների, վերարտադրողական տարիքի կանանց, ինչպես նաև չափահասների առողջության ցուցանիշները՝ կապված երկաթի և ֆոլաթթվի անբավարարության հետևանքով առաջացող հիվանդությունների նվազման հետ:

Տեսանյութեր

Լրահոս