Ողնաշարի ճողվածք

Բուժիչ նամակներ

Ողնաշարի ճողվածքը կարող է առաջանալ օստեոխոնդրոզի կամ վնասվածքի` գերլարվածության, ընկնելու հետևանքով։ Ճողվածքի դեպքում կռճիկի միջողնային շերտը դուրս է ցցվում։ Ճողվածքը կարող է առաջանալ գիտաշխատողների կամ համակարգիչների հետ աշխատող օպերատորների մոտ` կորացած մեջքով նստելու դեպքում։

Ռիսկային խմբի մեջ են գտնվում նաև սպորտսմենները։ Նախնական շրջանում ճողվածքը կարող է չարտահայտվել մաշկի վրա և ախտորոշվել որպես ռադիկուլիտ կամ նևրալգիա։

Հիվանդության ախտանիշերը հինգն են.

Կարդացեք նաև

  • Արտահայտված ցավ ողնաշարի որևիցե հատվածում, որը կարող է երբեմն տարածվել թիակի կամ նստատեղի շրջանում։
  • Ցավի ուժեղացում հազի կամ փռշտոցի դեպքում։
  • Մեջքի որևէ մասի անզգայացում։
  • Ոտքերի մկանների անբացատրելի, պարբերաբար կրկնվող թուլություն։
  • Ցավի զգացում մեջքը պտտելու կամ կռանալու ժամանակ։

Այս հինգ ախտանիշերից ցանկացածը լուրջ ազդակ է, որպեսզի բժշկի դիմեք։

Նախնական փուլերում հիվանդության զարգացումը հնարավոր է կանխել թերապևտիկ և ֆիզիոթերապևտիկ (հատկապես` ասեղնաբուժության) միջամտության շնորհիվ։
Խորհուրդներ։ Ճողվածքի պատճառած ցավերը նվազեցնելու համար օգտագործեք ոչ թե ցավազրկող, այլ հակաբորբոքային դեղորայք, ինչը պետք է համաձայնեցնել բուժող բժշկի հետ։

voxnashar

Ծանրությունը հավասարաչափ բաշխեք և փոխադրեք երկու ձեռքով։

Քնեք կոշտ անկողնում։

Օգտակար է լողը և քայլելը։

Ժողովրդական դեղատոմսեր
Խնկեղեգը (Տե՛ս Ջուլիետա Սահակյանի «Խունկի բուրմունքով բուժարարը», «168 Ժամ», ապրիլի 18, 2012թ.) ունի արտահայտված հակաբորբոքային հատկություն։

  • Մանրացրեք բույսի չորացրած արմատը, 50 գ հումքը լցրեք 3 լ սառը ջրի մեջ, դրեք կրակի վրա, հասցրեք եռման ջերմաստիճանի, քամեք։ Ավելացրեք լոգանքի ջրին (36-37C)։

Ընդունեք լոգանք 20-30 րոպե տևողությամբ։ Կատարեք ընդամենը 10 լոգանք` օրը մեջ։ Կարելի է կրկնել 10 օր անց։

Զգուշացում։ Բուժումը հակացուցված է հիվանդության սրացման շրջանում։

  • Մանրացրեք, խառնեք դափնու տերև, գիհի սովորականի ասեղիկ, ճյուղ կամ պտուղ (Տե՛ս Ջուլիետա Սահակյանի «Գիհի», «168 Ժամ», մարտի 31, 2012թ.) և կարագ (6։1։12)։

Քսուքը զգուշորեն ներմերսեք հիվանդ մասին, ճողվածքի շրջակայքում` 30 սմ տրամագծով։

  • Հապալասի 1 թ/գ մանրացրած չոր տերևը 1 ժամ թրմեք 300 մլ եռջրում, քամեք։ Խմեք 100-ական մլ` օրը 4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Շարունակեք մինչև վիճակի թեթևանալը` 7-10 օր։

Հոդերի հիվանդություններ. Ժողովրդական դեղատոմսեր
Ռևմատիզմ. Խաղողի 30 հատ թարմ տերևները տեղավորեք 3 լ տարողությամբ ապակյա տարայի մեջ, ավելացրեք 2 լ եռջուր։ 3 օր թրմեք, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 3 անգամ։

  • Թեղու (նույնն է` ծփի) չոր կեղևը մանրացրեք։ 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 3-4 անգամ, ուտելուց 30 րոպե առաջ։ Օգտակար է քրոնիկ ռևմատիզմի և մրսածության հետևանքով առաջացած հոդացավերի դեպքում։
  • Կռատուկի թարմ արմատը մանրացրեք, 1 ճ/գ հումքը 3 ժամ թրմեք տաք ջրի մեջ, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ, օրը 4 անգամ, ուտելուց 20 րոպե առաջ։
  • Լորենու թարմ ծաղկաբույլը (2 թ/գ) լցրեք տաք ջրի մեջ, դրեք կրակի վրա, եփեք մինչև եռալը։ 15 րոպե եփեք թույլ կրակի վրա, 30 րոպե թրմեք տաք տեղում, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ` օրը 2-3 անգամ։
  • Մանրացրեք կանաչ լոբու պատիճը, 1 ճ/գ հումքը լցրեք 800 մլ սառը ջրի մեջ, հասցրեք եռման ջերմաստիճանի, 3 րոպե եփեք թույլ կրակի վրա, 1 ժամ թրմեք, քամեք։

 

Հոդատապ, ռևմատիզմ. Կտավատի 1 ճ/գ սերմը լցրեք 300 մլ տաք ջրի մեջ, 15 րոպե եփեք, 20 րոպե թրմեք, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 5 անգամ, խմելուց առաջ թափահարեք տարան։

  • Մանրացրեք հաղարջենու թարմ տերևը, 1 ճ/գ հումքը 1 ժամ թրմեք 400 մլ եռջրի մեջ, քամեք։ Խմեք 4-ական ճ/գ, օրը 4-5 անգամ, ուտելուց առաջ։

Արթրիտ, հոդատապ. Մանրացրեք մանուշակ բուրավետի չոր խոտը, 1 ճ/գ հումքը 2 ժամ թրմեք 200 մլ եռջրում, տաք տեղում, քամեք։ Խմեք 1-ական ճ/գ` օրը 3 անգամ, ուտելուց առաջ։

Նյութափոխանակությունը կարգավորող. Հապալասի սև 2 ճ/գ թարմ կամ չոր պտուղը 4 ժամ թրմեք 200 մլ եռջրում, քամեք։ Խմեք 2-ական ճ/գ` օրը 6 անգամ, շաքարի կամ մեղրի հետ։

Արոմաթերապիա. 200 մլ տաք ջրի մեջ լցրեք 2-ական կաթիլ նարդոսի և գիհու եթերային յուղեր։ Ջրի մակերեսի վրա դրեք փափուկ մանվածքի կտոր, պահեք, մինչև յուղի բարակ թաղանթը ներծծվի, դրեք թրջոց հիվանդ հոդի վրա, ծածկեք թավոտ սրբիչով, դրեք ջեռակ և պահեք 30 րոպե։

Julo-Girq1-113x160 (1)Հ.Գ. Լույս են տեսել հեղինակի «Մոգական բուժարարներ» մատենաշարի թվով 4 գրքույկները: Հիշեցնենք, որ վաճառքում է նաև հեղինակի «Պահապան ծառերի բուժիչ զորությունը» գիրքը: Հեղինակի բոլոր գրքերը կարող եք ձեռք բերել «Նոյյան տապան», «Բուկինիստ», «Նոր գիրք» և «Արտ Բրիջ» (Աբովյան 20) գրախանութներից:

 

Տեսանյութեր

Լրահոս