Բուժում Գերմանիայում. Ծխելն ու առողջությունն անհամատեղելի հասկացություններ են

Տարիներ շարունակ ծխախոտ օգտագործելը հանգեցնում է առողջական հսկայական ռիսկերի: Թութունի մեջ եղած թույների հետքն ապագայում արտահայտվում է անոթային հիվանդություններով, սրտի կամ ուղեղի կաթվածով:

Հատկապես կանայք, ովքեր օգտագործում են հակաբեղմնավորիչներ /հաբերի տեսքով/, առաջնային խոցելի խումբն են կազմում: Բացի այդ, թութունն իր մեջ պարունակում է 40 անուն քաղցկեղածին թունաքիմիկատներ. սա ապացուցված փաստ է: Թոքերի հիվանդություն ունեցող տասը հիվանդից ինը ծխողներ են: Բարձր է նաև կոկորդի, բերանի և լեզվի, ինչպես նաև ստամոքսի, միզապարկի, երիկամների և արգանդի քաղցկեղ ձեռք բերելու ռիսկը:

Հայացք նետենք մի հիվանդության վրա, որն ամենասերտն է առընչվում ծխելու հետ. թոքերի քաղցկեղ: Քաղցկեղային հիվանդություններից և ոչ մեկն այդչափ արագ աճ չի ապրել վերջին տարիներին, ինչպես թոքերի քաղցկեղն է: Հատկանշական է, որ նկատվում է երկսեռ աճի տենդենց: Սակայն աշխարհում տղամարդկանց հիվանդացությունը թոքերի քաղցկեղով 3 անգամ գերազանցում է կանանց: Սակայն սեռային այս տարբերության մեջ նույնիսկ հիվանդացության հակվածությունը գնալով մեծանում է հենց կանանց մոտ:
Ավելի ու ավելի շատ կանայք են մահանում ծխելու հետևանքով

Ծխելը թողնելը նվազեցնում է քաղցկեղով հիվանդանալու ռիսկը:

Կարդացեք նաև

Ֆրայբուրգի Համալսարանական կլինիկայի քաղցկեղաբանության կենտրոնի կանխարգելման թիմը պատրաստ է աջակցել և խորհրդատվություն անցկացնել Ձեզ հետ:

Կանանց թիվը, որոնք մահացել են ծխելուն բնորոշ քաղցկեղի տեսակից, վերջին 30 տարիներին կտրուկ աճել է: Ըստ ԳԴՀ վիճակագրության վարչության 2011թ. տվյալների` թոքերի, բրոնխների կամ կոկորդի քաղցկեղից այդ տարի մահացել է մոտ 14.500 կին: 1981թ. համեմատ այդ թիվն աճել է մոտ 186 տոկոսով: Նույն ժամանակահատվածում մահացած տղամարդկանց թիվը 11 տոկոսով ավել է: Այնուամենայնիվ, ընդհանուր առմամբ, քաղցկեղով հիվանդանում և առավել հաճախ մահանում են տղամարդիկ, քան՝ կանայք: 2011թ. մահացած տղամարդկանց թիվը կազմել է 31 000:

«Ծխելն իրենից ներկայացնում է քաղցկեղով հիվանդանալու ամենաբարձր ռիսկը, ինչից կարելի է խուսափել»,-կարծում է դոկ. Անդրեաս Յեհնեն Ֆրայբուրգի ուռուցքաբանության կենտրոնի կանխարգելիչ թիմից:

«Վերջին գլանակից արդեն հինգ տարի անց 5% նվազում է բերանի խոռոչի, շնչուղիների և կերակրափողի քաղցկեղով հիվանդանալու ռիսկը, իսկ 15 տարի անց՝ թոքերի ուռուցքի ռիսկը»:

2009թ. ի վեր դոկ. Անդրեաս Յեհնեն և իր թիմը խորհրդատվություն են անց կացնում իրենց հիվանդների հետ ծխելը թողնելու թեմայով, կազմում են անհատական բուժման պլան, իսկ դուրս գրվելուց հետո դեռևս 3 ամսվա ընթացքում առաջարկում են հեռակա թերապևտիկ խորհրդատվություն:

Մինչ այժմ ծխելը թողնելու որոշում են կայացրել մոտ 1000 հիվանդ, ամեն դեպքում նրանց 28% կարողացել է դիմանալ 1 տարի. զարմանալի երևույթ. սա այն հանգամանքում, երբ հիվանդները գտնվում են Ֆրայբուրգի համալսարանական կլինիկայում այլ պատճառով, սակայն թողնում են կլինիկան նաև այդ կարևոր որոշումը կայացրած:

7777

Տեսանյութեր

Լրահոս