Բաժիններ՝

«Էդ երբվանի՞ց է Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական». Սեյրան Սարոյան

«Այ մարդ, Գագիկ Ծառուկյանը թող իրա գործով զբաղվի»,- այսպես արձագանքեց ԱԺ պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանը լրագրողի հարցին՝ հավատո՞ւմ եք, որ Գագիկ Ծառուկյանը կդառնա նախագահ:

Ճշտող հարցին՝ նրա գործը ո՞րն է՝ բիզնեսնե՞րը, Ս. Սարոյանը դրական պատասխան տվեց: Նա նշեց, որ առայժմ չի տեսնում Գ.Ծառուկյանին նախագահի պաշտոնում: Իսկ ե՞րբ կտեսնի, ըստ Սարոյանի, կյանքը ցույց կտա՝ կարո՞ղ է դառնալ, թե՞ ոչ:
Հարցին, թե Սերժ Սարգսյանին փոխարինող տեսնո՞ւմ եք, գեներալը պատասխանեց. «Ես ի՞նչ է՝ նախագահ նշանակող եմ, հանո՞ղ եմ…»:

Ըստ Ս. Սարոյանի՝ «մեր ազգը հեղափոխական ազգ չի», այդ իսկ պատճառով էլ բուրժուադեմոկրատական հեղափոխություն չի լինի։ Գեներալը նախ համաձայնեց այն դիտարկմանը, որ հեղափոխական չլինելը լավ բան չէ։ Սակայն հաջորդ հարցին՝ այսինքն՝ հեղափոխությո՞ւն եք ուզում, Ս.Սարոյանը պատասխանեց. «Չէ, մեր ժողովուրդը լավ ժողովուրդ ա»:

Ուրեմն Գ.Ծառուկյա՞նն է վատը, որ հեղափոխություն է ուզում։ Այս հարցին գեներալն այսպես արձագանքեց. «Ինչի Գագիկ Ծառուկյանը հեղափոխական էր, հա՞, էդ երբվանի՞ց ա Գագիկ Ծառուկյանը դարձել հեղափոխական»:

Կարդացեք նաև

Ս. Սարոյանը նաև ավելացրեց՝ չի լսել, որ Գագիկ Ծառուկյանը հեղափոխության կոչ է արել կամ որևէ պահանջ է դրել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս