Բաժիններ՝

Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամարը մեկնարկելու է նոյեմբերի 5-ին

Грузия Online-ի փոխանցմամբ` Վրաստանի բնակչության համընդհանուր մարդահամարը մեկնարկելու է նոյեմբերի 5-ին: Մարդահամարը կտևի 15 օր ու կավարտվի նոյեմբերի 19-ին:

Այդ նպատակով հատուկ պատրաստություն անցած 10.000 անձինք կշրջեն երկրի բոլոր բնակավայրերով ու հիմնավորապես կուսումնասիրեն նրանց բնակչության թվակազմն ու սոցիալ-տնտեսական դրությունը: Յուրաքանչյուր ընտանիքում մարդահամարի գործընթացը տևելու է 40-60 րոպե:

Բարձրալեռնային մի շարք շրջաններում մարդահամարն անցկացվել է սեպտեմբերի 15-29-ին, քանի որ ակնկալվում էր, որ նոյեմբերին դրանցում կտիրեն եղանակային անբարենպաստ պայմաներ: Բնակչության մարդահամարի նախնական տվյալները կհրապարակվեն 2015 թվականի ապրիլին, իսկ վերջնական արդյունքները` 2016 թվականի ապրիլին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս