Բաժիններ՝

Ոստիկանները դպրոցի հետնամասում հայտնաբերեցին 71 փամփուշտ, նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան

Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Գարեգին Նժդեհի փողոցում գտնվող դպրոցի հետնամասում, հոսանքի սնուցման կետի սյան տակ, զենք-զինամթերք է թողնում:

Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է պոլիէթիլենային տոպրակ, որի մեջ առկա էր 16 մմ տրամաչափի որսորդական 71 փամփուշտ, «Ֆ-1» տիպի նռնակ, նռնակի պայթուցիչ և որսորդական հրացան:

Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:

Կատարվում է հետաքննություն:

ՀՀ Ոստիկանություն                                

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս